Ֆեդերերն առաջինն է աշխարհում
18/06/2018 11:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը գլխավորեց ATP վարկանիշային աղյուսակը:
ATP նոր դասակարգման աղյուսակում Ֆեդերերը բարձրացել է առաջին հորիզոնական: Նա ունի 8920 միավոր: Երկրորդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը: Եռյակի վերջում Ալեքսանդր Զվերևն է:
Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն, Գրիգոր Դիմիտրովը, Մարին Չիլիչը, Դոմինիկ Տիմը, Քևին Անդերսոնը, Դավիդ Գոֆեն և Ջոն Իզները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում