Մարդու իրավունքների պաշտպանը Գեղարքունիքի մարզում էր
Նմանատիպ
Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Արման Թաթոյանը շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ներկայացրեց այն խնդիրները, որոնք Գեղարքունիքի մարզի բնակիչների կողմից բարձրացվել են ՄԻՊ գրասենյակում: Դրանք առնչվում են սոցիալական աջակցության, կրթական, առողջապահական և ՏԻՄ ոլորտներին: Մարզի ղեկավարը և Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնորեն քննարկեցին ՄԻՊ գրասենյակի կողմից ներկայացված տեղեկանքում ներառված ոլորտային խնդիրները և պայմանավորվեցին բարձրացված յուրաքանչյուր հարցի շուրջ կազմակերպել լրացուցիչ քննարկում և հնարավորությունների սահմանում լուծում տալ քաղաքացիների պահանջներին:
Կողմերը պայմանավորվեցին՝ աշխատանքներն իրականացնել համագործակցված և համատեղ՝ անհետևանք չթողնելով քաղաքացիների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց:
Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին
Հետևեք մեզ նաև Telegram-ում