Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ
21/06/2018 14:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հունիսի 20-ին Ռաֆիկ Ի.-ն դիմում է ներկայացրել, որ Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար Սամվել Ս.-ն իր պաշտոնավարման ընթացքում (1997-2016թթ.) թույլ է տվել չարաշահումներ, համայնքապետարանի մանկապարտեզը մոտ 600.000 դրամով ապօրինի գնել և գրանցել է իր որդու՝ Գոռ Ս.-ի անվամբ, որը շուկայական գնից բավական էժան է, իսկ մանկապարտեզի կաթսայատունը և ճաշարանը քանդել-վաճառել է՝ պետությանը պատճառելով նյութական վնաս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում