Երևանի նորանշանակ ոստիկանապետը չի ապտակել ոչ ոքի․ Օսիպյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ուսումնասիրել է ակտիվիստ Անի Գևորգյանի տեսանյութը և չի տեսել դրվագ, որտեղ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ապտակում է որևէ մեկին: Այս մասին պաշտոնյան տեղեկացրեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Անի Գևորգյանի տեսանյութը՝ ինձ տրամադրված, ես ուսումնասիրել եմ, չկա դրվագ, որ Պողոսյան Արտակը ապտակում է: Ընդհանարապես Պողոսյան Արտակը չի եղել: Այդ մասով՝ նախկինում էլ Հատուկ քննչական ծառայությունում վարույթ է ընդունվել, գործ է հարուցվել ու դատարանում գործը կարճվել է»,-ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Լուսանկարիչ Անի Գևորգյանը Արտակ Պողոսյանի՝ Երևանի ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նորանշանակ պաշտոնյան հարվածել է իր դեմքի, հետո տեղի ունեցածի հետ կապված հարուցված քրեական գործով կեղծ ցուցմունքներ էր տվել:
Կատարվածի մանրամասները՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում