«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները և մի քանի համայնքների բնակիչներ վարչապետին ուղղված նամակով խնդրեցին վերականգնել օրինականությունը. տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները և Վայոց ձորի՝ Գնդեվազ, Ջերմուկ, Սարավան և Գոռակ համայնքների բնակիչներն, ովքեր բողոքի ցույցով կառավարության շենքի առաջ են, նամակներ փոխանցեցին ՀՀ կառավարություն՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց խնդրանքն է՝ վարչապետին հորդորել բացել դեպի հանք տանող ճանապարհը:
«Ոչ թե պահանջ է, այլ ցանկություն՝ ուղղված վարչապետին՝ հորդորել, որ ճանապարհները բացեն և վերականգնվի օրինականությունը: Մենք վստահում ենք վարչապետին, ինքը բազմիցս ասել է, որ նման քայլերի չդիմեն, հիմա մենք ցանկանում ենք, որ նորից պահանջի՝ բացեն ճանապարհները»,-ասաց Ալոյանը:
Ըստ տնօրենի՝ 1 ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է, որ դեպի հանք տանող ճանապարհները փակվում են՝ 1 անգամ 5 օրով, և հիմա արդեն 10 օր է՝ աշխատանք չի իրականացվում:
Ի դեպ, Հայկ Ալոյանը նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը որևէ կապ չունի: «Մենք Սարգսյանին չենք կապում ընկերության հետ, 3 ամիս ընդամենը նա եղել է խորհրդի անդամ մինչև անցնելը ՀՀ դեսպան Մեծ Բրիտանիայում»,-ասաց նա:
Նամակներ փոխանցելուց հետո աշխատակիցները հայտարարեցին՝ ակցիան ավարտվեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում