Չորս ոչ աշխատանքային օր. հունիսի 1-ը կլինի աշխատանքային
16/05/2013 13:50
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, որոշում կայացրեց 2013 թվականի մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013 թվականի հունիսի 1-ը՝ շաբաթ օր:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հանրապետության տոնի կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում