Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Մարդասիրական և արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալի հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդասիրական և արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալ Մարկ Լոքոքի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը մեծապես կարևորել է աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև դրանց հետևանքների հաղթահարման ուղղությամբ գլոբալ և տարածաշրջանային փոխգործակցությունը:
Այս առումով նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պատասխանատու գերատեսչությունների և Մարդասիրական գործերի համակարգման տարածաշրջանային գրասենյակի միջև հաստատված համագործակցությունը՝ ուղղված աղետների պատրաստվածության նախաձեռնությունների պլանավորման ու համակարգման բարելամվանը:
Զրուցակիցները նախանշել են համատեղ իրականացվող ծրագրերն առավել ընդլայնելու ուղիները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում