ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին
10/10/2018 17:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահյի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում