Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին դրամ կտրամադրվի՝ բնակարան գնելու նպատակով
08/11/2018 13:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին կտրամադրի 249 մլն 624 հազար դրամ՝ բնակարան գնելու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց կառավարության նոյեմբերի 8-ի նիստում:
«Նախատեսվում է զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման ծրագրերի իրականացման համար անհատույց ֆինանսական աջակցության տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռք բերելու նպատակով»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում