«Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից ստեղծված «Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք հավակնում ենք լինել իշխանությունների գլխավոր այն ընդդիմախոսը, որը բովանդակային առումով և բառացիորեն ՀՀ տեսլականի առումով նոր թարմություն կբերի: Այն քաղաքական ուժն ենք հավակնում լինել, և վստահաբար արդեն այդպիսին կանք, որ կօժանդակի այն փոփոխություններին, որ այսօր կառավարությունը նախաձեռնել է»,– նշեց Քոքոբելյանը:
Նրա խոսքով` այժմ ստեղծվել է այն պահը, երբ ժողովուրդը կկարողանա ընտրել, թե’ իշխանություն, թե’ ընդդիմություն:
«Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի առողջացման համար բացառիկ հնարավորություն կա: Ժողովուրը կարող է ընտրել և’ իշխանություն, և’ ուժեղ ու բովանդակային ընդդիմություն»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում