«ՄԵՆՔ» դաշինքը ֆլեշմոբ իրականացրեց Երեւանում՝ քաղաքացիներին կարկանդակ հյուրասիրելով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք» դաշինքը դեկտեմբերի 3-ին նախընտրական քայլերթ իրականացրեց Երևանում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կենտրոն վարչական շրջանում դաշինքի անդամները ֆլեշմոբ իրականացրեցին քաղաքացիներին կարկանդակներ հյուրասիրելով: Դաշինքի առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը կարկանդակները հայկական ավանդույթի ամենալավ ու բարի խորհրդանիշ է համարում:
«Մենք մեր կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև ժողովրդի հետ, դա՝ զուտ սիմվոլիկ առումով, մեր տատիկներից և պապիկներից եկած խորհուրդ է»,- ասաց Քոքոբելյանը:
Ֆլեշմոբին մասնակցում էին նաև Անժելա Խաչատրյանը, Արտակ Զեյնալյանը և դաշինքի այլ անդամներ։
Նրանք քայլեցին վարչական շրջանի կենտրոնական և հարակից փողոցներով, բակերով ու շուկաներով և քաղաքացիներին ներկայացրեցին կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում