Լողորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում
10/12/2018 12:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լողի հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 11-16-ը Չինաստանի Չանժոու քաղաքում կանցկացվի լողի աշխարհի առաջնությունը (25 մետր): Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգան 50 մ ազատ և բատերֆլայ, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մ ազատ, իսկ Անի Պողոսյանը` 100 և 200 մ ազատ լողաոճերում:
Դեկտեմբերի 11-ին Անի Պողոսյանը ուժերը կչափի 200 մետր ազատ ոճում:
Նրանք կմասնակցեն համալիր և ազատ ոճերի փոխանցալողում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում