Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ
10/12/2018 17:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում