Լևոն Արոնյանը ցուցադրական ելույթ է ունեցել Լոնդոնում
11/12/2018 14:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մասնակցեց ցուցադրական ելույթի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի դասական մրցաշարի (London Chess Classic) մեկնարկից առաջ Արոնյանը խաղընկերոջ` Ջասթին Բապտիի հետ ցուցադրական ելույթ է ունեցել:
Անդրանիկ տուրում նրանք սև խաղաքարերով հաղթեցին Մեթյու Սադլեր-Դեմիս Հասաբիս զույգին, իսկ երկրորդ պարտիայում ոչ-ոքի խաղացին Դեյվիդ Հաուել-Ռայկո Վույատովիչ զույգի հետ: Երրորդ տուրում Արոնյան-Բապտի զույգը գերազանցեց Լագրավ-Բետաուզեր զույգին:
Արոնյան-Բապտի և Հաուել-Վույատովիչ զույգերը վաստակել էին հավասար՝ 2,5-ական միավոր: Ի վերջո, վերջիններիս հետ լրացուցիչ մրցախաղում Արոնյան-Բապտի զույգը պարտվեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում