Վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 14-16-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

ԱԻՆ հաղորդմամբ՝ օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում