Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Լոնդոնում
13/12/2018 09:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու անդամ Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Լոնդոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում ևս Արոնյանը մրցում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 58-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Մյուս պարտիան Նակամուրայի և Կարուանայի միջև նույնպես ավարտվեց ոչ-ոքի:
Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ շախմատի երկու և կայծակնային շախմատի չորս պարտիա: Հաղթողները եզրափակիչում կվիճարկեն հաղթողի կոչումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում