«Իրատես». Բավականին լուրջ մրցակցություն է եղել Արարատ Միրզոյանի և Ավինյանի միջև

«Իրատես». Բավականին լուրջ մրցակցություն է եղել Արարատ Միրզոյանի և Ավինյանի միջև

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարությունում մինչ այս պահը «գորշ կարդինալի» տիտղոսին հավակնում է առանձնապես շատ «չցցվող», իրականում կառավարությունում «ասող»-գործ անող Տիգրան Ավինյանը` յուր խարիզմատիկ խորհրդական Ժորիկի` Հովիկ Արգամիչի երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանի ջերմ օժանդակությամբ:

Ասում են նաև` բավականին լուրջ մրցակցություն է եղել Արարատ Միրզոյանի և Ավինյանի միջև գործադիրում ազդեցության դաշտերը կիսելու առումով, և Ավինյանի իդեա-ֆիքսերից մեկն էլ Արարատին գործուղելն է եղել խորհրդարան` թեկուզ առաջին դեմքի մակարդակով: Ինչպես մեծն Կոմանդորի հանգույն կասեր Վանո Սիրադեղյանը` «կատարվեց ապուշիս երազանքը». Արարատ Միրզոյանը խիստ բարեհաջող տարհանվեց կառավարությունից և «վայրեջք» կատարեց խորհրդարանի «հողին վրա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում