Տիգրան Պետրոսյանը հաղթել է Նակամուրային. շարունակվում է արագ շախմատի ԱԱ-ն
28/12/2018 10:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 6-10-րդ տուրերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանը մրցաշարի 6-րդ տուրում գերազանցեց ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային, իսկ Հրանտ Մելքումյանը առավելության հասավ ռուս մրցակցի՝ Դմիտրի Անիկոնովի նկատմամբ:
Տղամարդկանց պայքարում 10 հնարավորից 6,5 միավոր են հավաքել է Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը: 6-ական միավոր ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը և Վլադիմիր Հակոբյանը: Առաջատարները 7,5-ական միավորով 7 շախմատիստներ են:
Կանանց մրցախաղում 8 հնարավորից 4,5 միավոր ունի Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը՝ միայն 3,5:
Դեկտեմբերի 28-ին կկայանա ևս 5 տուր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում