Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը շնորհավորել է Կարեն Նազարյանին՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը շնորհավորել է Կարեն Նազարյանին՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ

 

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ Վատիկանում ՀՀ դեսպան նշանակվելու առնչությամբ։

«Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից Կարեն Նազարյանն այսօր ստանձնեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:

Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են: Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք:

Շնորհավորում եմ, պարո՛ն դեսպան և բարի երթ եմ մաղթում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Միքայել Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում