Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նրա նշանակվելու առթիվ՝ հույս հայտնելով, որ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել Է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունները հիմնվում են բարեկամության ու փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, եւ երկրները արգասաբեր համագործակցության զգալի փորձ են կուտակել տարբեր բնագավառներում:

«Ակնկալում եմ, որ մեր երկխոսությունը եւ համատեղ կառուցողական աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, համապատասխանում Է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,– ասված Է ՌԴ նախագահի հեռագրի տեքստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում