2.1 C
Yerevan

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ

Նմանատիպ

Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող...

Ռոնալդուն 780 000 դոլար արժողությամբ հազվագյուտ ժամացույց է նվեր ստացել

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նվեր է ստացել 780 000 դոլար...

The Guardian-ը գրել է Կարեն Խաչանովի մասին

Բրիտանական The Guardian-ը գրել է Կարեն Խաչանովի մասին։ Մարզիկի...

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբի անդամները հանդիպել են Իսպանիայի ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Շարունակվում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի հանդիպումներն ու դիտարկումները Մադրիդում: Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեցին մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Կայացավ հանդիպում նաև «Ռեալի»՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որը ներկայացրեց, թե ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վնասվածքներից հետ վերականգնման ընթացքում:

Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպեցին Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, որն իր փորձը հաղորդեց և պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով:

Մեր մարզիչները հանդիպեցին նաև Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին: Հայկական պատվիրակությունը երկու նախկին ֆուտբոլիստներին էլ հանձնեց հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:

Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբը նախօրեին ներկա եղան Իսպանիայի գավաթի խաղարկության «Ատլետիկո»-«Ժիրոնա» հանդիպմանը:

spot_imgspot_img