Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տալիս

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տալիս

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հրաժարական է տալիս ու պաշտոնից կհեռանա փետրվարի 18-ին։ Գրում է Anadolu գործակալությունը։

Թուրքական հեռուստատեսության հետ հարցազրույցում Յըլդըրըմն ասել է, որ խորհրդարանի խոսնակի պաշտոնից կհեռանա, երբ պաշտոնապես դիմի մարտի 31-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար։

Յըլդըրըմը պաշտոնապես առաջադրվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» (AK) կուսակցության թեկնածու՝ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում