Արմեն Աշոտյան.«Գերմանիան մինչեւ մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը»
01/02/2019 12:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Այսօր լրատվամիջոցներում անդրադարձ է եղել մեր այցին Գերմանիա, ինչի կապակցությամբ որոշ պարզաբանումների կարիք կա՝
1. Գերմանիան մինչեւ մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։
2. Այցի ընթացքում մենք քննարկել ենք ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։
3. Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարեւոր հարցերից է, եւ այն կմեկնարկի 2020 թվականին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները։
4. Հանրապետականի լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին եւ հայ ժողովրդին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում