ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը
08/02/2019 12:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա հանձնաժողովի առաջին նիստում քվեարկությամբ ընտրվեց միաձայն:
«Ես կարծում եմ, որ այս նորաստեղծ հանձնաժողովում մեր անելիքները բազմազան են: Լծվելու ենք օրենսդիր աշխատանքին»,-նշեց Փամբուխչյանը:
Հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գործադիրում Փամբուխչյանի նախկին գործունեությունը գնահատեց դրական: «Մենք միասին ունենք լուրջ ծրագրեր»,-նշեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում