Նոր համալրում Հայաստանի ծանրամարտի չեմպիոնների ցանկում
13/02/2019 19:32

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան ևս երկու քաշային կարգի ներկայացուցիչներ: Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) երկամարտում հաղթող ճանաչվեց 340 կգ (150 կգ+190 կգ) արդյունքով:
89 կգ քաշայինների մրցավեճում լավագույնն Անդրանիկ Կարապետյանն էր: Նա պոկեց 163 կգ, հրեց 185 կգ և երկամարտի 348 կգ ցուցանիշով արժանացավ չեմպիոնի կոչմանը: Վաղը` փետրվարի 14-ին, կմրցեն 96 կգ և 102 կգ քաշային ծանրորդները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում