Թուրք ֆուտբոլիստն ածելի է տարել խաղադաշտ և վնասել մրցակիցներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Panroama.am: Թուրքիայի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնի «Ամեդսպոր» և «Սաքարյասպոր» ակումբների հանդիպումն ավարտվել է սկանդալով: 360tv.ru-ն, հղում անելով թուրքական Aksam պորտալին, գրում է, որ ֆուտբոլիստներից մեկը դաշտ ածելի էր բերել:
Լեզվակռվի ժամանակ նա քողարկված հարվածներ է հասցրել մրցակիցներին: Խոսքը «Ամեդսպորի» խաղացող Մանսուր Չալարի մասին է: Նա թաքցրել է ածելին ձեռքի մեջ և ողջույնի ձեռքցեղմումից հետո, սկսել է գրոհը մրցակիցների վրա: Կադրերում երևում է, թե ինչպես է Չալարը ֆուտբոլիստներից մեկի թիկունքից վնասվածք հասցնում, նաև հարվածում մյուս երկուսի պարանոցին և գլխին:
Մարզիկները միանգամից չեն հասկացել, թե ինչ է կատարվում: Միայն խաղից հետո են համացանցում տեղադրել իրենց կտրած վերքերի լուսանկարները:
Չնայած տեղի ունեցածին՝ «Ամեդսպորի» ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց ֆուտբոլիստը նման արարք չի կատարել: Ակումբում Չալարին ուղղված մեղադրանքը համարել են զրպարտություն և կեղտոտ բամբասանք: Ներկայումս ճշտվում են միջադեպի բոլոր հանգամանքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում