Ձյուդոիստները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթին
07/03/2019 15:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականները նախապատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ձյուդոյի երիտասարդական և պատանեկան հավաքականները ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի և մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ նախապատրաստական ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Այնուհետև պատանիները կմասնակցեն մարտի 30-31-ը ՌԴ Տուլա քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի մրցաշարին:
Իսկ երիտասարդները՝ մարտի 22-28-ը Հունաստանի Աթենք քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի մրցաշարին և ուսումնամարզական հավաքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում