ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի պատանեկան թիմը մեկնարկում է աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում մեկնարկող պատանեկան աշխարհի առաջնությանը Գևորգ Դավթյանի և Վիգեն Խաչատրյանի գլխավորած թիմի կազմում հանդես կգան Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (89 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ):
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է մարտի 8-ին և կեզրափակվի մարտի 15-ին: