Yerevan
13
+8°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Հայ շախմատիստները գլխավորում են աղյուսակը «Մեծ Եվրոպա» մրցաշարում

Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ պատանի շախմատիստ Դավիթ Պառավյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող «Մեծ Եվրոպա» մրցաշարում երկու տուրից հետո վաստակել են 2-ական միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում են աղյուսակը: Տիգրան Լ. Պետրոսյանն ունի 1,5, Ավետիք Գրիգորյանը’ 1 միավոր:

Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում