Անրին ուզում է մարզել «Անդերլեխտ»-ը
30/04/2019 10:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Անրի Թիերին ցանկություն ունի գլխավորելու բելգիական «Անդերլեխտ»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են բելգիական ԶԼՄ-ները: Անրին անձամբ է ակումբին առաջարկել իր թեկնածությունը որպես մարզիչ: Ապրիլի 16-ին «Անդերլեխտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Ֆրեն Յուտենը:
«Անդերլեխտ»-ը, սակայն, դեռևս հետաքրքրված չէ Անրիի ծառայություններով:
Ակումբն այժմ ներքին առաջնությունում զբաղեցնում է 5-րդ տեղը: Թիմը Բելգիայի 33-ակի չեմպիոն է: