21.1 C
Yerevan

Փորձագետն արդյունավետ է համարում Երևանում անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Նմանատիպ

Բիշքեկում կալանավորվել են պետական հեղաշրջում նախապատրաստելու գործով կասկածվող անձնինք

Ղրղզստանի դատարանի որոշմամբ՝ «Ժողովրդական խորհուրդ» կուսակցության ղեկավարը և «Սահման»...

Ուկրաինան պատրաստ է եղել հաշտություն կնքել․ Պատրուշև

Ռուսաստանի  անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը լրագրողիների հետ զրույցում...

Իսրայելը չափազանց թույլ է Իրանի վրա հարձակվելու համար

Իսրայելական ​​լրատվամիջոցները քննադատել են երկրի քաղաքական և ռազմական ղեկավարներին՝...

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը քննարկված և լուծում ստացած հարցերի առումով արդյունավետ է համարում ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իսկանդարյանն ասաց մայիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այս պահին տնտեսական երկու պատերազմ է տեղի ունենում ԵԱՏՄ ներսում, և երկու խնդիրներն էլ լուծվել են միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում: Առաջինը շաքարի հարցն է, որը լուծվել է ամբողջությամբ, երկրորդը՝ կաթի, որը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ կարգավորվել է»,- ասաց Իսկանդարյանը:

Անդրադառնալով գազի, նավթի և այլ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու հարցին, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների շրջանում գազի միասնական սակագին սահմանելու խնդրին, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այս հարցի լուծման մեխանիզմներ են փնտրում միության անդամ երկրները:

«Քայլեր են կատարվում էներգակիրների միասնական սակագին սահմանելու մեխանիզմները գտնելու ուղղությամբ: Սա շատ լուրջ հարց է, որը, հնարավոր է, երկար քննարկվի»,– նշեց քաղաքագետը:

spot_imgspot_img