«Շերեմետևո» օդանավակայանում վթարված ինքնաթիռի զոհերի ու տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
06/05/2019 11:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Sukhoi Superjet 100 ինքնաթիռի զոհերի և վիրավորների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
«Զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»,- հայտնեցին նախարարությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում