13.1 C
Yerevan

ԱԱԾ-ն հայտնում է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալության մասին

Նմանատիպ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և...

Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին

Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն...

Հիվանդության պատճառով Սելին Դիոնը չեղարկել է 2024 թվականի համերգները

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի...

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին: Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել և բերման են ենթարկվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

spot_imgspot_img