Ջոկովիչն առանց մրցելու դուրս եկավ Մադրիդի մրցաշարի կիսաեզրափակիչ
10/05/2019 15:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիտ Նովակ Ջոկովիչն առանց մրցակցության դուրս եկավ Մադրիդի Մասթերս մրցաշարի կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում Ջոկովիչը պետք է մրցեր Մարին Չիլիչի հետ: Սակայն վերջինս հանվել է Մադրիդի մրցաշարից և Ջոկովիչը դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ պետք է մրցակցի Ֆեդերեր-Տիկ մրցախաղի հաղթողի հետ:
Մադրիդի Մասթերս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է գրեթե 7,5 միլիոն եվրո: Այն կեզրափակվի մայիսի 12-ին: