13.1 C
Yerevan

Ադրբեջանը վերջապես հասավ իր քաղաքացիների` Իրանից վերադարձին

Նմանատիպ

Կոսովոյում փոխհրաձգության ընթացքում 5 ուժային է տուժել

Կոսովոյի հյուսիսում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է 5...

Էրդողանը կհաղթի ընտրությունների երկրորդ փուլում․ Սոցհարցումներ

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները...

Կոսովոյում բախումներ են․ Սերբական բանակը շարժվում է դեպի սահման

Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների պատճառով...

Այսօր ադրբեջան է վերադարձել Իրանում ապրիլի 30-ին ձերբակալված Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալիդա Խալիդը և նրա վարորդ Շահմայ Հուսեյնովը: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը: «ԱՊԱ»-ի փոխանցմամբ, նա հրաժարվել է պատասխանել, արդյոք Իրանում դատական գործընթաց տեղի ունեցել է, թե՞ ոչ:

« Սա իրանական կողմի որոշումն է, նրանք պարզապես մեր քաղաքացիներին վերդարձրեցին Ադրբեջանի դեսպանատուն», – ասել է Աբդուլաևը:

Խալիդը և Հուսեյնովը լրատվամիջոցների համար ոչ մի հայտարարություն չեն արել Բաքվի օդանվակայանում:

Հիշեցնենք, որ ձերբակալությունները տեղի էին ունեցել ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը՝ հակաիրանական գործունեություն ծավալելու մեղադրանքով: Խալիդան ևս չորս ադրբեջանցիների հետ ձերբակալվել էր «Հարավային Ադրբեջանի ազգային-ազատագրական շարժում» կազմակերպության անդամ Մուհամմադ Ռաշիդիի բնակարանում:
Պաշտոնական Բաքուն ձերբակալությունների առնչությամբ երկու բողոքի նոտա էր հղել Իրանի արտգործնախարարությանը: Սակայն պաշտոնական նոտաները ոչ մի ազդեցություն չէին ունեցել: Այդ ժամ ադրբեջանցիները հիշել էին Իրանի հետ կրոնական նույն՝ շիա ուղղությանը պատկանելու փաստը ,և մայիսի 18-ից պաշտոնական այցով Իրան գործուղել Կովկասի մուսուլմաների վարչության ղեկավար Այլաշյուքուր Փաշազադեին:

Փուշուզադեն Իրանի նախագահ Ահմադինեժադի և գերագույն հոգևոր առաջնորդ Խամենիի հետ հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերում ադրբեջանցիների ազատ արձակման վերաբերյալ:

Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանում, թե ինչու Ադրբեջանի քաղաքացիները առայժմ չեն հանձնվել հյուպատոսարան:

spot_imgspot_img