19.1 C
Yerevan

Արցախի ԱԺ փոխնախագահն ընդունել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մի խումբ մագիստրոսների

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԱԱ ԳԿՄԿ) տարբեր բաժինների մագիստրոսների:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱԺ նախագահի տեղակալը հյուրերին ներկայացրել է Ազգային ժողովի գործունեությունը և կառուցվածքը, իսկ այնուհետև խոսել կրթության բնագավառում առկա խնդիրների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության որակի բարձրացմանը, մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ տարվող աշխատանքներին, բուհերի օպտիմալացման անհրաժեշտությանը, մասնագետների պահանջարկի ձևավորմանը և երկրի ընդհանուր զարգացման գործում օրենսդիր մարմնի ունեցած դերակատարությանը վերաբերող հարցեր:

Հարցուպատասխանի ձևաչափով Վահրամ Բալայանը պատասխանել է մագիստրոսների առաջադրած՝ կրթության որակի բարձրացման հնարավորությունների, բնագիտական առարկաների հանրայնացմանն ուղղված քայլերի, մասնագետների սոցիալական ապահովվածության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետ Ազնիվ Շահազիզյանը, հանրային կապերի մասնագետ Միկիչ Փարսադանյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի նախագահ Գարրի Ղազարյանը:

spot_imgspot_img