18.1 C
Yerevan

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին

Նմանատիպ

Եղանակը Հայաստանում

Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո...

Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում...

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան...

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Այսօր՝ շուրջ 4 օր տևած քննարկումներից հետո, ավարտվեց Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։

Չորս օր շարունակ պաշտպանական կողմը ներկայացրեց խափանման միջոցի վերաբերյալ իր դիրքորոշումը, հայտարարեց, որ կալանավորման որոշումն անհիմն է և, նույնիսկ, միջնորդեց վերացնել 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը։

Երկար ելույթ ունեցավ նաև ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը, ներկայացրեց դրա վերաբերյալ մանրամասներ։

Մեղադրող դատախազական խումբն իր հերթին պնդեց, որ կալանքի մասին որոշումը հիմնավոր է և այս փուլում այն պետք չէ փոխել։

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին՝ ժամը 16։00-ին։

spot_imgspot_img