24.1 C
Yerevan

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպանը

Նմանատիպ

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացի մասին և հույս հայտնել, որ դեսպանն իր հերթին պաշտոնավարման ընթացքում անհրաժեշտ ջանքեր կգործադրի այդ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու գործում:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում Լիտվայի դեսպանը և հավաստիացրել, որ կանի ամեն հնարավորը’ առկա ներուժն օգտագործելու և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը նպաստելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Էրիկաս Պետրիկասը հանդիպմանը նաև մտքեր են փոխանակել Եվրամիության շրջանակներում հայ-լիտվական հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:

spot_imgspot_img