Կարո Փայլան. «Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից»

Կարո Փայլան. «Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից»

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք պիտի Անկարային մակարարվեն այս ամառ։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

«S-400-ները 2.5 մլրդ արժողությամբ հրթիռներ են։ Ասում են, որ Թուրքիան այս ՀՕՊ համակարգերից դեռ 10 միավոր էլ գնելու է։ Էրդողանն ասում է, որ լրացուցիչ 25 մլրդ դոլոր է հատկացվելու զենքի գնման համար: Մեծ խնդիր է, որ բոլոր այս միջոցներն ուղղվում են զենքի գնմանը և նախատեսվում պատերազմի համար»,– ասել է Փայլանը և շեշտել, որ Թուրքիան գնալով ավելացնում է ռազմական ծախսերը։ Մասնավորապես, եթե անվտանգության համար կատարված ծախսերը 4 տարի առաջ 50 մլրդ դոլար էին, ապա այժմ հասնում են 150 մլրդ դոլարի։

«Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից և չեղարկի դրանց վերաբերյալ պայմանագիրը»,– հավելել պատգամավորը։

Հիշեցնենք, որ այդ ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքի դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ն, որը արդեն բազմիցս Թուրքիային կոչ է արել հրաժարվել այդ համակարգերը գնելու մտադրությունից։ Վաշինգտոնը արդեն մի քանի անգամ զգուշացրել է Թուրքիային, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե այդ համակարգերը մատակարարվեն Թուրքիային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում