27.1 C
Yerevan

Երեխային մանկապարտեզ ընդունելու «լավության» դիմաց ծնողներին առաջարկում են գումար փախանցել

Նմանատիպ

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը...

Խաղաղության պայմանագիրը կարող է շուտով կնքվել․ Ալիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել...

Թուրքիայում այսօր նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է

Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը նախագահական...

«ՉԻ»-ն ահազանգեր է ստանում Երեւանի բնակիչներից այն մասին, որ մանկապարտեզի տարքի երեխաներին ավելի դժվար է դարձել մանկապարտեզ ընդունելը՝ հատկապես դրանց անվճար դառնալուց հետո։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում.

««Էնքան երկար ենք սպասում, որ միանգամից դպրոց ենք ճանապարհում մեր երեխաներին»,- մեզ հետ զրույցում նշեցին ծնողները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակ համայնքում գտել են մանկապարտեզ ընդունվելու ձեւը։ Այստեղ մանկապարտեզների տնօրենները ծնողներին «լավություն» անելու համար առաջարկում են՝ «Եթե էդքան շատ եք ուզում մանկապարտեզ ուղարկել ձեր երեխային, կարող եք գումար փոխանցել «Օգնիր մանկապարտեզիդ» հաշվեհամարին»։ Նկատենք, որ վճարելու համար առաջարվող գումարի նվազագույն չափը 10 հազար դրամ է, եւ շատ ծնողներ ստիպված համաձայնում են այդ տարբերակին։ Նշենք, որ այս օրերին ավելի են շատացել մանկապարտեզներից դժգոհությունները։ Օրինակ՝ Հարավ-Արեւմտյան թաղամասի նախապատրաստական խմբի երեխաներին արգելել են տարեվերջյան հանդեսներից հետո հաճախել մանկապարտեզ, եւ դա արվել է իբր քաղաքապետարանի գումարները տնտեսելու նպատակով։ Հատկապես աշխատող ծնողները նշում են, որ իրենք դժվար կացության առաջ են կանգնած եւ չգիտեն երեխաներին ուր թողնել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

spot_imgspot_img