23.1 C
Yerevan

Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Միտրոպոլիտ Պավելի այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու եկեղեցիների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր: Վարչապետի խոսքով՝ Հայաստանին ու Բելառուսին միմյանց են կապում բազմադարյա պատմամշակութային կապերը, որոնց պահպանման գործում մեծ է նաև եկեղեցիների դերը: 

Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու նշել, որ հայ և բելառուս ժողովուրդները միմյանց նկատմամբ տածում են ջերմ և անկեղծ վերաբերմունք: Նրա խոսքով՝ իրենց խնդիրն է պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները, այդ թվում՝ հոգևոր արժեքների ամրապնդման ու տարածման միջոցով:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև քրիստոնեական արժեքների ու ավանդույթների ամրապնդմանը, երկկողմ պատմամշակութային հարաբերություններին վերաբերող հարցեր:

spot_imgspot_img