ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Անգլիական «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ, լոնդոնյան «Լայթոն Օրիենտի» գլխավոր մարզիչ Ջասթին Էդինբուրգը հունիսի 8-ին մահացել է, հայտնում է Sovsport.ru-ն:
Հունիսի 3-ին արձանագրվել էր մասնագետի սրտի կանգ, որից հետո նա հոսպիտալացվել էր: Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, սակայն՝ ապարդյուն:
Էդինբուրգը 49 տարեկան էր: