«Հրապարակ». ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել

«Հրապարակ». ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Քննչական կոմիտեն հարցաքննության էր հրավիրել Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի ընտրություններից առաջ «Իմ քայլի» թեկնածուի շտաբի պետի տան մուտքի և ավտոմեքենայի հրդեհի գործով։ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության։

«Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը և պատռել»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակը։

ԲՀԿ-ում ասում են, որ գիտեն, թե ում ձեռքի գործն է «հրդեհի օպերացիան», գիտեն, որ դրա մասին տեղյակ են նաև իրավապահները, և Ծառուկյանից առաջ իրական կասկածյալներին պետք է հրավիրեին, սակայն ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել, եթե, իհարկե, մինչև վաղը երեկոյան ինքնակամ չներկայանա։ Նրան վկայի կարգավիճակով են հրավիրել, և, ըստ ՔԿ-ի, ԱԺ-ի կողմից պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն չկա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում