Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին։
Հանդիպումից հետո թվիթերում ԱԳ նախարարը գրել է, որ Բոլթոնի հետ ունեցել է դրական, ընդարձակ ու ընդգրկուն քննարկումներ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայաստանի ու տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության օրակարգի շուրջ, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցության վերաբերյալ:
«ԱՄՆ-ը կարևոր դերակատարություն ունի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր`Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ միասին»,-գրել է ԱԳ նախարարը։
Նշենք, որ Ջոն Բոլթոնը հանդիպելու է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այսօր տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում