Թուրքիայի ու Սիրիայի սահմանին պայթյուն է տեղի ունեցել
05/07/2019 18:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Թուրքիայի Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային, ավտոմեքենա է պայթել։ Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ մեքենայի մեջ մարդիկ են եղել։
Պայթյունի հետևանքով կան զոհեր, առայժմ հաղորդվում է երկու զոհի մասին։ Եվս երկու մարդ վնասվածքներ է ստացել՚։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության ու Շտապ օգնության ծառայության մեքենաներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում