Արմեն Գասպարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային բաժնի պետ
22/07/2019 17:38

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, ով մինչ այդ նույն վարչության պետի օպեր գծով տեղակալն էր»,- հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։