«Յուվենտուս»-ը ևս հետաքրքրված է Նեյմարով
23/07/2019 11:34

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ը կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: «Ծեր սինյորան» պատրաստ է Նեյմարի տրանսֆերի գումարին կցել նաև կիսապաշտպան Մատյուիդի և Դիբալայի տեղափոխությունը: ՊՍժ-ին, սակայն, այլ ֆուտբոլիստները չեն հետաքրքրում, և փարիզյան ակումբը Նեյմարի տրանսֆերի համար պահանջում է միայն նրա հրաժարագինը:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին կատալոնական «Բարսելոնա»-ից 222 միլիոն եվրոյի դիմաց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում