Զոհրաբ Մնացականյանը բավարարված է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների ակտիվ դինամիկայով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շատ բավարարված է Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների բավական ակտիվ դինամիկայով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը հայտնել է Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, լրագրողների հետ զրույցում:
«Ունենք բավական կայուն կանոնավոր երկխոսություն մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մեկ տարվա ընթացքում արդեն տեղի են ունեցել երկու խորհրդակցություն ԱԳՆ-ների միջև։ Մենք` իմ գործընկերոջ հետ բավական ակտիվ ենք շփվում և հաճախ առիթներ ենք ունենում միասին աշխատելու և որևէ սահմանափակում չունենք որևէ պահի և ցանկացած ձևով շփվելու առումով: Գիտեք` որքան հանդիպումներ են եղել բոլոր մակարդակներով, վարչապետների մակարդակով հարաբերությունները բավական ակտիվ են, նախագահների մակարդակով այդ ակտիվ հարաբերությունները և շփումը կան, կա խորհրդարանական հարթակը, որտեղ նույնպես բավական ակտիվ աշխատանք է տարվում»,– ասել է ԱԳ նախարարը: