Անկարայում հրազենային վիրավորում ստացած Բելառուսի դիվանագետը գտնվում է ծանր վիճակում

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Անկարայում վիրավորված Բելառուսի դիվանագետը գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին Ria-ին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:
Դիվանագետի վրա հարձակումը տեղի է ունեցել նախօրեին Անկարայում՝ Դիկմեն այգում, երբ վերջինս որդու հետ քայլելիս է եղել։
Բելառուսի ԱԳՆ տվյալներով, դիվանագետի վրա մի քանի անգամ կրակել է տեղացին, ում հետ նրանք հարևաններ են եղել։ Երեխան չի տուժել: ԱԳՆ աղբյուրը հայտնել է դիվանագետի անունը` Ալեքսանդր Պոգանշև:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ կրակողը եղել է նախկին թոշակառու զինվորական, որն ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդել է Sozcu թերթը, հարձակման պատճառը կենցաղային վեճն է եղել:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այս գործի հետաքննությունը շարունակվում է և այստեղ ոչ մի քաղաքական դրդապատճառ չի դիտարկվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում