«Փաստ». ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջնորդը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն է, որը որևէ «դոստուպ» չունի Կրեմլ

Նմանատիպ
Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացրած Սամվել Բաբայանի ակտիվությունն Արցախում հակասական արձագանքներ է առաջացրել։ Մամուլում գրվել է, որ նա աջակցություն ունի նաև ռուսական որոշ շահագրգիռ խմբերից, որոնց նպատակն Արցախում ցնցումների իրականացումն է ու, ըստ այդմ, ՀՀ իշխանություններին հարված հասցնելը։
«Փաստ» թերթի ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջնորդը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն է, ում միջոցով էլ անհրաժեշտ աջակցություն է ստացվում։ Սակայն խնդիրն այն է, որ Պետրոսյանը որևէ «դոստուպ» չունի Կրեմլ։ Ավելին, նա ջանքեր է գործադրել Կրեմլի որոշ շրջանակների բարեհաճությունը ստանալու համար, սակայն չի ստացվել։ Կառլոս Պետրոսյանը ներկայումս ռուսական մեծ ընկերություններից մեկի անվտանգության պետն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում